Գերմանիան օրենք է ընդունել երկրում կանեփի  օգտագործումը մասնակի օրինականացնելու մասին
Իրավունք
18:00 16/08/2023
Աշխարհ

Գերմանիան օրենք է ընդունել երկրում կանեփի օգտագործումը մասնակի օրինականացնելու մասին

Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է ընդունել երկրում կանեփի աճեցման և օգտագործման մասնակի օրինականացման մասին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը։

«Կաբինետը որոշում է կայացրել կանեփի մասին օրինագծի վերաբերյալ: Եվ ես ուրախ եմ, որ այն ընդունվեց: Սա կարևոր օրինագիծ է: Սա շրջադարձային կետ է Գերմանիայի թմրանյութերի քաղաքականության մեջ»,-չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լաուտերբախը:

Նրա խոսքով՝ օրինագիծն ուղղված է մի շարք խնդիրների դեմ պայքարին, այդ թվում՝ կանեփի օգտագործման աճի, ինչպես նաև այս միջավայրում հանցավորության աճի և սև շուկայի դեմ պայքարի հետ։ Ըստ Լաուտերբախի՝ օրինականացումը պետք է պաշտպանի սպառողներին սև շուկայից, իսկ վերահսկվող չփաբաժինները կնվազեցնի առողջական ռիսկերը։

Placeholder
Գերմանիան օրենք է ընդունել երկրում կանեփի օգտագործումը մասնակի օրինականացնելու մասին