Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցնում են իրենց գործունեությունը
Տնտեսություն
17:55 16/08/2023
ԼՂՀ

Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցնում են իրենց գործունեությունը

Արդեն ամիսներ շարունակ՝ Արցախում կաթնամթերքի խնդիր կա: Կաթի արտադրությունը կրճատվեց, հետո կաթնամթերքի արտադրության համար նյութերի ու տարաների ներկրումը դարձավ անհնար: Դրան գումարվեց վառելիքի բացակայությունը: Արդյունքում՝ վերջին արտադրամասերն էլ հայտարարեցին, որ իրենց գործունեությունը դադարեցնում են: Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ, փորձ է արվելու հավաքված կաթը բաժանել բնակչությանը:

«Այս ամենը բացասական անդրադաձր էր թողել նաև վերամշակող տնտեսությունների վրա, որոնք զբացվում էին կաթի մշակմամբ։ Դանդաղորեն նկատվել էր արտադրական ծավալների նվազում՝ շուրջ 6-8 անգամ, իսկ այս պահի դրությամբ ամբողջությամբ դադարեցված են տվյալ կազմակերպությունների գործունեությունը»,- ասում է Արցախի գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Զավեն Բաղրյանը։ 

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։

Placeholder
Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցնում են իրենց գործունեությունը