Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին
Քաղաքական
14:50 16/08/2023
Աշխարհ

Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին

Ղազախստանի իշխանությունները «Ապահով երկիր» ազգային նախագծի շրջանակներում 20 նոր անցակետ են կառուցում Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության սահմանային ծառայության պրոֆիլային բաժնի պետի առաջին տեղակալ Սերիկ Ախմետկալիևը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Ապահով երկիր ազգային նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել սահմանային դիրքերի 50 համալիր։ Ներկայումս հյուսիսային ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանին, կառուցվում է 20 սահմանային կետ։ Հարավային սահմաններին երեք մոդուլային սահմանապահ զորամասեր են կառուցվում»,- ասել է Ախմետկալիեւը։

Ինչպես տեղեկացրեց վարչության պետի մեկ այլ տեղակալ Գանի Աղադիլովը, առաջիկա երկու տարում նախատեսվում է ավտոմոբիլային սահմանային անցակետերի վերակառուցում։

Աղադիլովի խոսքով՝ նման կետերում կտեղադրվեն ոչ կոնտակտային զննման սարքեր։

 

Placeholder