Կլիմայագետն աշխարհում ջերմաստիճանի նոր ռեկորդներ է կանխատեսում
Աշխարհում
15:52 16/08/2023
Աշխարհ

Կլիմայագետն աշխարհում ջերմաստիճանի նոր ռեկորդներ է կանխատեսում

Ջերմաստիճանի ռեկորդները գլոբալ տաքացման տրամաբանական հետեւանքն են, և առաջիկա տարիներին նման ռեկորդները միայն ավելի շատ կլինեն։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱԱ աշխարհագրության ինստիտուտի կլիմայագիտության լաբորատորիայի վարիչ Վլադիմիր Սեմյոնովը:

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ վերջին 100 տարիների ընթացքում մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է և կշարունակի բարձրանալ։ Նմանատիպ երևույթներ կան Թուրքիայում, ուստի առաջիկա տարիներին մենք անընդհատ ջերմաստիճանի նոր ռեկորդներ ենք գրանցելու»,- ասել է Սեմյոնովը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ամռանը ջերմաստիճանային ռեկորդները բացասական հետևանքներ են ունենում, և դա զգալի բեռ է էկոհամակարգի վրա, քանի որ շոգն ուղեկցվում է օդի աղտոտվածության բարձրացմամբ և մեծանում է բնական հրդեհների հավանականությունը:

Նրա խոսքով՝ նման եղանակը զգալի ռիսկեր է պարունակում նաև մարդկանց առողջության համար։ Մասնավորապես, տեղի են ունենում ջերմային հարվածներ, սրվում են քրոնիկ հիվանդությունները ։

Placeholder