Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտոսում զբոսաշրջային հայտնի լողափի մոտ շնաձուկ են նկատել: Շրջակա միջավայրի նախարարության վարչության ղեկավար Մուհամեդ Սալեմը հայտնել է, որ ծովային գիշատչին տեսել են Դահաբի շրջանի ափերի մոտ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Արդյունքում իշխանությունները որոշել են փակել լողափերը լողալու, սուզվելու և ձկնորսության համար։ Ըստ աղբյուրի՝ դժբախտ պատահարներ չեն գրանցվել, սահմանափակումների տեւողությունը կախված է տարածքում իրավիճակի գնահատումից։
Հիշեցնենք, որ հունիսին ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել էր Հուրգադայի Dream Beach լողափից ոչ հեռու՝ շնաձկան հարձակման զոհ դառնալով։ Այն ժամանակ իշխանությունները ժամանակավորապես փակել են հանգստավայրի բոլոր լողափերը։