Ավստրալիայում կնոջը ձերբակալել են իր արտաթորանքը Դի Կապրիոյին և Ջարեդ Լետոյին ուղարկելու համար
Իրավունք
17:14 17/08/2023
Աշխարհ

Ավստրալիայում կնոջը ձերբակալել են իր արտաթորանքը Դի Կապրիոյին և Ջարեդ Լետոյին ուղարկելու համար

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է 49-ամյա Վերոնիկա Գրեյին, ով մի քանի տարի կղանքով և մեզով փաթեթներ էր ուղարկում հայտնի արտիստներին, մասնավորապես դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոյին և Ջարեդ Լետոյին։  News.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է DayFR Euro-ն։

Հետաքննությունը պարզել է, որ ուղարկողը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նա դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման։

«Վերոնիկա Գրեյը բացահայտվել է այն բանից հետո, երբ փետրվարին Արևմտյան Ավստրալիայի պետական փոստային բաժանմունքից մի քանի փաթեթ արտաթորանք է ուղարկել: Ծանրոցներից մեկը պատռվել և թափվել է փոստի աշխատակցի վրա, ինչից հետո ուղարկողին արագ հայտնաբերել են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Ավստրալիայում կնոջը ձերբակալել են իր արտաթորանքը Դի Կապրիոյին և Ջարեդ Լետոյին ուղարկելու համար