Ոստիկանությունը՝ Իջևանում թուրքի հայտնաբերման մասին
Իրավունք
12:56 17/08/2023
Հայաստան

Ոստիկանությունը՝ Իջևանում թուրքի հայտնաբերման մասին

Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել:  Գրել է «Հրապարակ»-ն ու մանրամսնել, որ Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսել է թուրքերեն։

Ըստ աղբյուրի, ուղևորները նկատել են, որ այդ անձը զանգերը ստացել  է թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը և  ոստիկանություն են դիմել:

Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին. «Ահազանգ ստացվել է, համապատասխան մարմինները զբաղվում են։ Այլ մանրամասներ չկան»։

Placeholder
Ոստիկանությունը՝ Իջևանում թուրքի հայտնաբերման մասին