Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ
Քաղաքական
18:31 18/08/2023
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

«Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:

 Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին  լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ