Կլիմայի փոփոխության հետևանքները՝  Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում
Աշխարհում
16:48 18/08/2023
Աշխարհ

Կլիմայի փոփոխության հետևանքները՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի կղզիներում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։

Ըստ կազմակերպության՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում ծովի մակարդակը միջինից արագ է բարձրանում, ինչը սպառնում է ցածրադիր կղզիներին, իսկ բարձր ջերմաստիճանը զգալի վնաս է հասցնում ծովային էկոհամակարգերին։

«Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրանում է տարեկան մոտ 4 մմ-ով, ինչը գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը:

Ջրի մակարդակի բարձրացումն այս տեմպերով նշանակում է, որ ժամանակի ընթացքում Սողոմոնի և Տուվալուի նման կղզիները կարող են հեղեղվել: Ոչնչացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերը»,-  նշել են կազմակերպությունից։

Զեկույցի համաձայն՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում և Պապուա Նոր Գվինեայի հարավում գտնվող մեծ տարածքում ավելի քան վեց ամիս ծովի բարձր ջերմաստիճան է գրանցվել, ինչը զգալիորեն ազդել է այս տարածքներում ապրող մարդկանց վրա։

Placeholder