Հյուսիսային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել ամերիկյան ինքնաթիռի ներխուժումից հետո
Քաղաքական
17:59 18/08/2023
Աշխարհ

Հյուսիսային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել ամերիկյան ինքնաթիռի ներխուժումից հետո

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) օդ է բարձրացրել կործանիչներն այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզական ինքնաթիռը ներխուժել է իր տնտեսական գոտի։ Այս մասին ասվում է Կորեայի ժողովրդական բանակի (KPA) գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։

Նշվում է, որ օգոստոսի 17-ին ամերիկյան ինքնաթիռը ներխուժել է ԿԺԴՀ-ի տնտեսական գոտի մոտ 14 կմ խորությամբ՝ Վոնսան նավահանգստից 520 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում։ Ի պատասխան դրա՝ օդ ոն բարձրացվել հյուսիսկորեական կործանիչներ։ Այս հակաքայլերի արդյունքում ամերիկյան ինքնաթիռը լքել է տարածքը։ «Գազոտա  ռու»-ն գրել է, որ միջադեպեր չեն գրանցվել։

Placeholder