Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել Մելինե Առաքելյանը
Քաղաքական
17:51 18/08/2023
Տարածաշրջան

Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել Մելինե Առաքելյանը

Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել Մելինե Առաքելյանը։ Jnews-ի հաղորդմամբ, նոր դեսպանն արդեն սկսել է իր դիվանագիտական ​​առաքելությունը Վրաստանում։

Ավելի վաղ նա իր հավատարմագրերն էր հանձնել Վրաստանի նախագահին և արտաքին գործերի փոխնախարարին։

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի և Նիդեռլանդների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան, և մենք միասին կանենք շատ կարևոր բաներ»,- ասված է Նիդերլանդների դեսպանատան հաղորդագրության մեջ։

Վրաստանում Նիդեռլանդների նախկին դեսպան Մայկե վան Կոլդամը հուլիսին ավարտել էր  իր դիվանագիտական ​​առաքելությունը երկրում։

Placeholder