Արայիկ Հարությունյանն ակտիվ  հանդիպումների մեջ է
Քաղաքական
11:40 18/08/2023
Հայաստան

Արայիկ Հարությունյանն ակտիվ հանդիպումների մեջ է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։

Այսօր Հարությունյանը  հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։

Նա ներկայացրել է արտաքին քաղաքական  դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած  զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։

Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման  անհրաժեշտությունը։

Նշենք, որ երեկ ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում Ա. Հարությունյանի հրաժարականի մասին։

Placeholder
Արայիկ Հարությունյանն ակտիվ հանդիպումների մեջ է