Օգոստոսի 19-ը մարդասիրական օգնության համաշխարհային օրն է
Օրվա թեմա
11:00 19/08/2023
Աշխարհ

Օգոստոսի 19-ը մարդասիրական օգնության համաշխարհային օրն է

Մարդասիրական օգնության համաշխարհային օրը ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարվա օգոստոսի 19-ին:

Այս օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Միավորված ազգերի կազմակերպության շտապ մարդասիրական օգնության համակարգման ուժեղացում» բանաձևով՝ նպատակ ունենալով հարգել մարդասիրական անձնակազմին և ՄԱԿ-ի անձնակազմին, ովքեր իրենց կյանքը տվել են իրենց պարտականությունները կատարելիս և նրանց, ովքեր աշխատում էին հումանիտար հարցեր առաջ մղելու համար:

Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003 թվականի օգոստոսի 19-ին Բաղդադում (Իրաք) ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների: Հարձակման հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, բրազիլացի դիվանագետ Սերխիո Վիեյրա դե Մելլոն։

Ամեն տարի աղետները հսկայական տառապանքներ են պատճառում միլիոնավոր մարդկանց։ Սովորաբար զոհ են դառնում ամենաաղքատ, ամենաանապահով և խոցելի մարդիկ։ Մարդասիրական առաքելություն իրականացնողները ձգտում են փրկարար օգնություն և երկարաժամկետ վերականգնում տրամադրել աղետից տուժած համայնքներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից, ազգությունից, սոցիալական դասից, կրոնից, սեռից, ռասայից կամ այլ հատկանիշներից:

Placeholder