Ստամբուլում երկրաշարժից 100 հազարից ավել տան փլուզում է կանխատեսվել
Աշխարհում
13:30 19/08/2023
Աշխարհ

Ստամբուլում երկրաշարժից 100 հազարից ավել տան փլուզում է կանխատեսվել

Ստամբուլում մոտ 100 հազար տուն կարող է ավերվել ուժեղ երկրաշարժից, որը կանխատեսում են գիտնականները։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին Hürriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։

Նրա խոսքով՝ Ստամբուլի մոտ 100 հազար տների բնակիչները վտանգի տակ են, քանի որ շենքերը պատրաստ չեն տարերքին։

«Եկեք նախ հոգ տանենք նրանց մասին, տներ կառուցենք մարդկանց համար, ում կյանքին վտանգ է սպառնում»,-ասել է սեյսմոլոգը։

Գիտնականն աջակցել է հատուկ օրենքի ընդունմանը, որը նախատեսում է բազմամիլիոնանոց քաղաքում սեյսմակայուն բնակարանների կառուցում։

Նախօրեին Գյորուրը զգուշացրել էր, որ Թուրքիան թեւակոխում է ուժեղ երկրաշարժերի շրջան։

Placeholder