Մենք ՌԴ-ի հետ ակտիվ աշխատում ենք հետախուզական գերատեսչությունների մակարդակով. Էրդողանի խորհրդական
Քաղաքական
12:58 19/08/2023
Աշխարհ

Մենք ՌԴ-ի հետ ակտիվ աշխատում ենք հետախուզական գերատեսչությունների մակարդակով. Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը CNN Türk-ին ասել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում սառեցում չկա, կողմերը բանակցում են հացահատիկի գործարքի շուրջ։

Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն պահպանվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել իրենց խոստումները։ Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իրենց երկրներ, և գործարքի հիմնական նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյաններին, այդպես էլ չի իրականացվել։

«Ոչ, սառեցում չկա: Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով, հետախուզական գործակալությունների մակարդակով: Արտաքին քաղաքականության մակարդակով մենք շարունակում ենք հացահատիկային գործարքի շուրջ բանակցությունները»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է խորհրդականը՝ պատասխանելով Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցման հավանականության մասին հարցին:

Ակիֆ Չաղաթայ Քըլըչը նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև խնդիրներ չկան։

Placeholder
Մենք ՌԴ-ի հետ ակտիվ աշխատում ենք հետախուզական գերատեսչությունների մակարդակով. Էրդողանի խորհրդական