Իվետա Մուկուչյանի լուսանկարը շփոթեցրել է երկրպագուներին
Համացանց
21:41 20/08/2023
Հայաստան

Իվետա Մուկուչյանի լուսանկարը շփոթեցրել է երկրպագուներին

Երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր սոցցանցերի իր էջերում մի տղամարդու հետ լուսանկար է հրապարակել։ Երկրպագուները սկսել են շնորհավորել երգչուհուն, երջանկություն մաղթել, գրել, որ գեղեցիկ զույգ են։



«Շատ ուրախ եմ քեզ համար, Իվետա ջան։ Գեղեցիկ զույգ։ Երջանիկ եղեք»,-գրել են երգչուհու երկրպագուները։

Ի պատասխան Իվետան տեղեկացրել է. «Սա գալիք տեսահոլովակից մի տեսարան է»։

Ավելի վաղ հրապարակալ տեսահոլովակից հասկանալի է, որ հանդիսատեսի դատին շուտով հանձնվելիս երգը կոչվում է «Սեր կա երկնքում Երևանի»։ 

Placeholder