«Օստրովսկի-FEST» Լիլիա Մուկուչյանը ճանաչվել է «Լավագույն կին դերակատար»
Մշակույթ
12:17 21/08/2023
Հայաստան

«Օստրովսկի-FEST» Լիլիա Մուկուչյանը ճանաչվել է «Լավագույն կին դերակատար»

Օգոստոսի 20-ին ամփոփվել են Կինեշմայում (ՌԴ) կայացած «Օստրովսկի-FEST» («Островский-FEST») միջազգային թատերական V փառատոնի արդյունքները:  Լիլիա Մուկուչյանի «Վարեչկա», ըստ  Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի («Արմմոնո» փառատոնի նախագիծ), մոնոներկայացումը (բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան)  արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ վերցրել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջից։ 

«Օստրովսկի- FEST»-ը կամերային թատերական ձևերի փառատոն է, որն անցկացվում է Կինեշմայում 2019 թվականից և ստացել է իր անունը ի պատիվ ռուս նշանավոր դրամատուրգ Ալեքսանդր Նիկոլաևիչ Օստրովսկու։

Փառատոնի կայքում նշվում է, որ «Օստրովսկի -FEST»-ը ժամանակակից թատրոնի իսկական տոն է՝ հագեցած կրթական ծրագրով։ Տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են թատրոններ Ադրբեջանից, Իսրայելից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։ 

Placeholder
«Օստրովսկի-FEST» Լիլիա Մուկուչյանը ճանաչվել է «Լավագույն կին դերակատար»