Սուրբ հացով մենք փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Քաղաքական
12:50 21/08/2023
Հայաստան

Սուրբ հացով մենք փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է իրականացում ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում են՝ 
1. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք բացել միջանցքը։
2. ՄԱԿ-ից պահանջում ենք հումանիտար բեռները տեղափոխել Արցախ:
3. ՄԱԿ-ից պահանջում ենք գրավոր պատասխանել մեր առաջին տված նամակին և վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ իրենց մոտեցումները:
4. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք պատասխանատվության կանչել ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարությանը:

«Այսօր հացով, որը սրբություն է  մեր, մեր ժողովրդի, ՄԱԿ-ում աշխատող բարոյական ու սրտացավ մարդկանց համար, փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը։

Մենք սիմվոլիկ քանակով հացը ենք  տեղադրելու մեզ տեսանելի մուտքերի առաջ և թույլ չենք տալու հացը վնասվի  մուտքը բացելուց։ Դրանք իրենց տեղերը կվերադարձնենք այն ժամանակ, երբ մեզ ականջալուր լինի ՄԱԿ-ը։

Հայ մարդիկ խաղաղասեր են, սակայն չեն հանդուրժի ևս մեկ ցեղասպանություն, որն իրականացնում են Ադրբեջանն ու իր հովանավորները»,- հայտարարեց ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանը։

Նա տեղում հավաքված ոստիկաններն ասաց. «Սնունդ է, ալյուր է, սա հաց է։ Դիմում ենք ՄԱԿ-ին այստեղ հավաքված այս սնունդը տեղափոխել Արցախ, քանի որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը, այնտեղ հումանիտար աղետ է»։

Այնուհետև ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց վերջին մեկ ամսվա ընթացքում հավաքված ապրանքը՝ պարկերով ալյուր և այլն, տեղափոխեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակի մուտքեր՝ այդպես փակելով դրանք։ 

Placeholder