Շովիի աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի
Տարածաշրջան
09:29 21/08/2023
Տարածաշրջան

Շովիի աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի

Օնիի մունիցիպալիտետում՝ Շովիի աղետի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարների դիտարկման արդյունքում աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի։ Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, տեղեկությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներն իրականացվում են Ռիոնի և Չանչախա գետերի հունում, ինչպես նաև դրա վրա գտնվող կղզու հատվածներում, որտեղ մոբիլիզացված են ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ լողացող մեքենաներ, կենդանի ուժ և շների փորձագետների խումբ։

Առայժմ փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են 28 դի, իսկ հինգ մարդու որոնողական աշխատանքներ են տարվում։
 

Placeholder
Շովիի աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի