Անկարայում հույս ունեն, որ Էրդողանի և Պուտինի հանդիպումը կկայանա Թուրքիայում
Քաղաքական
15:27 21/08/2023
Տարածաշրջան

Անկարայում հույս ունեն, որ Էրդողանի և Պուտինի հանդիպումը կկայանա Թուրքիայում

Անկարան ակնկալում է, որ Թուրքիան կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև ենթադրյալ բանակցությունների վայրը, և բանակցություններ են ընթանում Մոսկվայի հետ ամսաթվի և վայրի շուրջ: «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն ավելի վաղ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետի մասին հարցին, ասել էր, որ Անկարան և Մոսկվան դա քննարկում են։

«Մենք հույս ունենք, որ դա կլինի Թուրքիան, Էրդողանը  Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցում նրան հրավիրել է Թուրքիա։ Սակայն քննարկումները շարունակվում են ռուսական և թուրքական կողմերի համապատասխան գերատեսչությունների հետ։ Առայժմ ես ոչինչ չունեմ ձեզ ասելու բանակցությունների կոնկրետ վայրի և ամսաթվի մասին», - հայտնել Է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս հստակ որոշել հանդիպման վայրը և ժամկետները: Նրա խոսքով ՝ բանակցությունների առաջիկա օրակարգում երկկողմ հարաբերություններն են, Ուկրաինան և հացահատիկի գործարքի հարցը:

Placeholder