«Վնուկովո»-ն և »Դոմոդեդովո»-ն չեղարկել են ինքնաթիռների ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները
Աշխարհում
10:30 21/08/2023
Աշխարհ

«Վնուկովո»-ն և »Դոմոդեդովո»-ն չեղարկել են ինքնաթիռների ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 08:30-ից վերսկսել են ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, հայտնել են օդանավակայանների մամուլի ծառայությունից։

«Դոմոդեդովո»-ում հիշեցրել են, որ չեղարկվել են 06:26-ից մինչև 08:30-ն օդանավերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները:

«Ներկայումս «Դոմոդեդովո» օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,- նշել են օդանավակայանից։

Նշենք, ոև այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման փորձը ճնշելու մասին։ Անօդաչու թռչող սարքը կորցրել է կառավարումը և ընկել Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Պոկրովսկոյե գյուղի մոտ։

 

Placeholder