Մի շարք պայթյուններ են որոտացել  Նիդեռլանդներում
Քաղաքական
15:05 21/08/2023
Աշխարհ

Մի շարք պայթյուններ են որոտացել Նիդեռլանդներում

Երկուշաբթի օրը մի շարք պայթյուններ են որոտացել Նիդեռլանդների Հաագա, Ամստերդամ և Վլաարդինգեն քաղաքներում, վնասվել են մի քանի բնակելի շենքեր, խանութ և ավտոմեքենա, զոհեր չկան: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է NL Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Գիշերվա ընթացքում պայթյունները վնասել են Վլաարդինգեն քաղաքում սպորտային կոշիկների նոր խանութը, Ամստերդամի Զյուիդոստ թաղամասում գտնվող երկու տուն, Հաագայում՝ տուն ու մեքենա... Ոչ ոք չի տուժել»,-գրում է թերթը։

Ոստիկանության տվյալներով՝ Վլաարդինգենում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 2.30-ին խանութի կողքին, պայթյունի հետևանքով կոտրվել են խանութի ցուցափեղկերը, վնասվել է դուռը, այրվել է ճակատը։

Ամստերդամում երկու պայթյուն է տեղի ունեցել առավոտյան ժամը 4.50-ի և 7.00-ի սահմաններում, հրդեհներ են սկսվել, որոնք ավելի ուշ մարվել են։

Հաագայում պայթյունի հետևանքով մեքենա է հրկիզվել:

Placeholder