«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը գտել է իրեն քննադատողներին «վարկաբեկելու» ձևը
Օրվա մամուլ
09:13 22/08/2023

«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը գտել է իրեն քննադատողներին «վարկաբեկելու» ձևը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմն ու ԱԱԾ-ն, իրենց կարճ խելքով, գտել են Փաշինյանին քննադատողներին «վարկաբեկելու» ձևը: Ամառվա ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում հերթապահում են և լուսանկարում հանգստի մեկնող ընդդիմադիրներին, անգամ` խմբագիրներին և ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս, թե երկիրն այս վիճակում, սրանք գնում են հանգստանալու:

Բայց եթե ընդդիմադիրներն իրենց անձնական վաստակով են մեկնում հանգստի, իշխանության ներկայացուցիչները դա անում են ողջ տարին` պետբյուջեի հաշվին: Երկրի վիճակն էլ հենց նրանց գործունեության անմիջական հետևանքն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը գտել է իրեն քննադատողներին «վարկաբեկելու» ձևը