Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաշարված Արցախում շարունակում են երեխաներ ծնվել: Հակառակ բոլոր դժվարություններին, հակառակ փաստին, որ երեխաների խնամքի ու հիգիենայի տարրական միջոցներն անգամ խանութներում և դեղատներում բացակայում են, փոքրիկների ծնունդը հույս է բերում ծնողներին:
Ստեփանակերտի բնակիչ 25-ամյա Մարիան, երբ իմացել է հղիության մասին, Արցախն արդեն շրջափակման մեջ է եղել։ 2 կգ 230 գ և 2 կգ 730 գրամ Նարեն ու Նանեն շրջափակված Արցախի հույսն ու ապագան են, ապրելու ու պայքարի կամքը։ Նրանց տանը սպասում է 1,5 տարեկան քույրիկը՝ Արփին։
«Չկան խնամքի ու հիգիենայի տարրական միջոցներ, որոնք անհրաժեշտ են մարդու կյանքի համար։ Այնուամենայնիվ, վտանգված լինելով, այստեղ մենք երջանիկ ենք, մեր հայրենիքում ենք, ուզում ենք մեր երեխաներն էլ ունենան հայրենիք, ապրենք իրենց հայրենիքում, ծառայեն իրենց հայրենիքին»,- ասում է Մարիան ու ահազանգում. «Արցախում մարդիկ կանգնած են ցեղասպանության առաջ։ Շատ երեխաները, որոնք պետք է ծնվեին ու կերտեին Արցախի ապագան, շրջափակման պայմաններում շատերը նույնիսկ չեն հասցնում լույս աշխարհ գալ»։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։