Դավիթ Իշխանյանն  ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին
Քաղաքական
17:14 22/08/2023
ԼՂՀ

Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին

Այսօր Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն  ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին:

Արցախի Հանրապետության  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:

Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային  անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:
Հատուկ քննարկման նյութ է դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և  օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Placeholder
Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին