Կիպրոսի և ԱՄՆ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժանքներ են անցկացրել
Քաղաքական
17:43 22/08/2023
Աշխարհ

Կիպրոսի և ԱՄՆ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժանքներ են անցկացրել

Կիպրոսի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, մշակել են որոնողափրկարարական աշխատանքներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հաղորդագրության մեջ։

«Օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը Կիպրոսի տարածքային ջրերում ամերիկյան USS Ramage հրթիռակիրի մասնակցությամբ կղզու նավատորմի հրամանատարությունը համատեղ վարժանքներ է անցկացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ»,- ասվում է փաստաթղթում։ Կիպրոսի ազգային գվարդիայի կողմից ներգրավվել են AgustaWestland AW139 ուղղաթիռները և Alasia պարեկային նավը:

Անցյալ շաբաթ Կիպրոսի Լիմասոլ նավահանգիստ է մտել Arleigh Burke դասի ամերիկյան Ramage հրթիռակիրը, որը հագեցած է կառավարվող հրթիռներով։ ԱՄՆ-ն իր ռազմանավի այցը դիտարկում է որպես «տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման [Կիպրոսի և Միացյալ Նահանգների] ընդհանուր ջանքերի ևս մեկ ցուցադրություն»:

Կիպրոսի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն ընդլայնում են ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։

Placeholder