Վրաստանում՝ աղետի գոտում, որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են
Տարածաշրջան
16:34 22/08/2023
Տարածաշրջան

Վրաստանում՝ աղետի գոտում, որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են

Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել։ Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՆԳՆ-ն։

Նրանց տվյալներով՝ աղետի գոտում հայտնաբերվել է 29 դի, 4 հոգու որոնողական աշխատանքներ են տարվում։

Որոնողական աշխատանքներին ներգրավված է կենդանի ուժ, ծանր տեխնիկա և կինոլոգների խումբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ավերվել են կամուրջներ, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Փրկարարները տարհանել են 210 մարդու:

Նշենք, որ Թբիլիսիից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շովին Վրաստանի առողջարանային բնակավայրերից է, որը հայտնի է իր հսկայական անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ սողանքի հետո բարձրլեռնային Շովի առողջարանային քաղաքն այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացվել է։
 

Placeholder