Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
13:32 22/08/2023
Հայաստան

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Օգոստոսի 22-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևանի առանձին հատվածներում այսօր, օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 23-ին, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 22-ի, 23-ի և 26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր, օգոստոսի 23-25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Placeholder