Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
Հասարակություն
09:38 22/08/2023
ԼՂՀ

Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի  բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակուն։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում էր ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու  չի վերադարձել։ Շրջանային բաժնի ծառայողները պարզել էին, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս էր եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու  վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

 

Placeholder
Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է