«Ռեալ Սոսյեդադը» աշխատում է, որպեսզի Արսեն Զախարյանի նորամուտը կայանա այս շաբաթ
Աշխարհում
17:23 23/08/2023
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադը» աշխատում է, որպեսզի Արսեն Զախարյանի նորամուտը կայանա այս շաբաթ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբն ակտիվ  աշխատում է, որպեսզի թիմի նորեկ կիսապաշտպան Արսեն Զախարյանը նորամուտը նշի թիմի կազմում օգոստոսի 25-ին կայանալիք «Լաս Պալմասի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի արտագնա խաղում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 21-ին «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ամեն ինչ պատրաստ է Զախարյանի նորամուտի համար «Լաս Պալմասի» դեմ խաղում, բայց դա կորոշի մարզիչը։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ», որի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։

Placeholder