Թուրքական իշխանություններն ամբողջությամբ փակել են Դարդանելի նեղուցը
Աշխարհում
10:21 23/08/2023
Աշխարհ

Թուրքական իշխանություններն ամբողջությամբ փակել են Դարդանելի նեղուցը

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգ տանող գլխավոր մայրուղին, որտեղ շարունակվում են անտառային հրդեհները, փակ է երթևեկության համար, Դարդանելի նեղուցը նույնպես երկու կողմից փակ է երթևեկության համար, շրջանի 1251 բնակիչ տարհանվել է: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

«Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը շարունակվում է արդեն 11 ժամ, իշխանությունները պատրաստվում են ամենավատ սցենարին»,-ավելի վաղ հայտնել էր Յումակլին։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա։

«Որպես նախազգուշական միջոց՝ Չանաքքալե-Չան ավտոճանապարհը փակվել է քաղաքացիական երթևեկության համար, իսկ Դարդանելին՝ երկու կողմից ծովային տրանսպորտի համար»,-չորեքշաբթի լրագրողներին ասել նախարարը։

Placeholder