«Հրապարակ». Ով է Ջերմուկի քաղաքապետի հարսնացուն
Օրվա մամուլ
09:02 23/08/2023
Հայաստան

«Հրապարակ». Ով է Ջերմուկի քաղաքապետի հարսնացուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ջերմուկի քաղաքապետ՝ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը` Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է:

Բայց ամենից ուշագրավն այն է, որ աղջկա ազգանունն էլ է Արսենյան. նա գործարար Արսեն Արսենյանի դուստրն է, որի մյուս դուստրն էլ «Գազպրոմի» Վարդան Հարությունյանի հարսն է: Հարսնացուի ընտանիքը, իհարկե, կարողությամբ և ճանաչվածությամբ զիջում է փեսայի ընտանիքին, բայց մի ուշագրավ նյուանս էլ կա․ հարսնացուի հայրը Գուրգեն Արսենյանի հեռավոր ազգականն է, 2 եղբոր թոռներ են կամ` նման մի բան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder