Ուզբեկստանի նախագահը Բաքվում հայտարարել է, թե շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Քաղաքական
11:01 23/08/2023
Տարածաշրջան

Ուզբեկստանի նախագահը Բաքվում հայտարարել է, թե շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը գոհունակություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներից և հայտարարել, որ իր ղեկավարած պետությունը մշտապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը, ինչին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

«Հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Ուզբեկստանի շարունակական աջակցության մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում կայացած բանակցություններում քննարկվել է երկու երկրների բազմաբնույթ համագործակցության հարցերի ողջ շրջանակը։

Placeholder