Ստալինի ամառանոցն աճուրդի է հանվել
Աշխարհում
14:37 23/08/2023
Աշխարհ

Ստալինի ամառանոցն աճուրդի է հանվել

Մերձմոսկովյան Միտիշչիի շրջանում գտնվող «Լիպկի» կալվածքը, որտեղ 1930-ականներին Ստալինի ամառանոցն էր, հայտնվել է DOM.RF կայքի աճուրդի ցանկում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Լոտի սկզբնական արժեքը կորոշվի մոտ ժամանակներս։ Ըստ աղբյուրի՝ օբյեկտը գնահատվում է 400-500 մլն ռուբլի:

«Լիպկի» («Լիպովկա») կալվածքը կառուցվել է 19-րդ դարում։ Առաջին սեփականատերը եղել է վաճառական և Մոսկվայի քաղաքապետ Ալեքսանդր Ալեքսեևը։ Հետագայում կալվածքը պատկանում էր նրա ընտանիքին։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո համալիրը պետականացվեց և հանձնվեց գիշերօթիկ հաստատությանը։ Իսկ 1932 թվականին կալվածքը դարձավ Իոսիֆ Ստալինի անձնական ամառանոցը, որտեղ նա տեղափոխվեց կնոջ մահից հետո։ Այստեղ նա ապրել է երկու տարի, որից հետո տեղափոխվել է Կունցևի ամառանոց։ Նրա մահից հետո կալվածքն օգտագործվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

 

Placeholder