Տվերում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է ցուցակում առկա 10-ուղևորից 8-ի դիերը
Քաղաքական
23:22 23/08/2023
Աշխարհ

Տվերում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է ցուցակում առկա 10-ուղևորից 8-ի դիերը

Օգոստոսի 23-ին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ուղևորների ցուցակում ներառված է Wagner Group-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը։ Նրանք նաև ընդգծել են, որ հատուկ ստեղծված հանձնաժողովը սկսել է հետաքննել աղետը։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել է ութ մարդու դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Դեպքի վայր են մեկնել բաժնի աշխատակիցները, ովքեր կնշանակեն անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ։ Նրանք նաև քննչական գործողություններ են իրականացնելու՝ պարզելու աղետի պատճառները։

Placeholder
Տվերում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է ցուցակում առկա 10-ուղևորից 8-ի դիերը