Ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի մեր նոր առաջարկները.Փաշինյան
Քաղաքական
11:41 24/08/2023
Հայաստան

Ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի մեր նոր առաջարկները.Փաշինյան

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը ազդարարում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»,-կառավարության նիստում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ դրույթի չկատարելը և  մյուս փաստերը  շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմի տեղեկություններով Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար  հրաժարվում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա:

«ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ-ի  հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այս համատեքստում էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ  ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ-ի տարածք, այլև հարակից  շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, այլև Գետաշենի, Մարտունաշենի և մյուս այլ շրջանների հայերը արժանապատվորեն իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին»,-հայտնեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի  նոր առաջարկները:

 

Placeholder