Մեսսին հայտարարել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին
Աշխարհում
08:50 24/08/2023
Աշխարհ

Մեսսին հայտարարել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին

«Ինտեր Մայամի»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ դեռ չի մտածում ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Անկեղծ ասած, ես դեռ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին։ Ես սիրում եմ խաղալ, սիրում եմ աշխատել գնդակի հետ, լինել խաղադաշտում, մրցել և մարզվել։ Չգիտեմ, թե դեռ որքան եմ խաղալու, բայց կփորձեմ դա անել որքան հնարավոր է երկար։ Ինձ համար այսօր ամենակարեւորը հետագա կարիերաս վայելելն է»,- Մեսաիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Օգոստոսի 20-ին «Ինտեր Մայամի»-ին հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Նեշվիլ»-ին Լիգայի Գավաթի եզրափակիչ խաղում և նվաճեց իր առաջին գավաթը: 36-ամյա Մեսսին դարձել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով «Բարսելոնա»-ում իր նախկին թիմակից Դանի Ալվեսից, որը նվաճել է 43 տիտղոս:

 

Placeholder