Միշուստին. ՌԴ-ն կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը
Քաղաքական
17:38 24/08/2023
Տարածաշրջան

Միշուստին. ՌԴ-ն կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը

Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչի մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի կայուն տնտեսական համագործակցություն, տարածաշրջանի զարգացում և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև»,-հավելել է Միշուստինը։

Placeholder