Պուտինը ցավակցել է Տվերի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Քաղաքական
22:50 24/08/2023
Աշխարհ

Պուտինը ցավակցել է Տվերի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վլադիմիր Պուտինը ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։

«Առաջին հերթին ուզում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, դա միշտ էլ ողբերգություն է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ, ըստ նախնական տվյալների, ինքնաթիռում եղել են Wagner Group-ի աշխատակիցներև նշել է այդ մարդկանց զգալի ներդրումը Ուկրաինայի հատատուկ ռազմական գործողություններում, ինչի մասին և երբեք չեն մոռանա։

Նախագահը հիշատակել է նաև Wagner Group-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։ Պուտինն ընդգծել է, որ նրան ճանաչում է 1990-ականներից։

«Նա ծանր ճակատագրի տեր մարդ էր և կյանքում լուրջ սխալներ էր թույլ տվել, հասել այն արդյունքներին, ինչին պետք էր իրեն, և ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին»,-ասաց նա:

Պուտինը Պրիգոժինին նաև անվանել է տաղանդավոր գործարար, ով հաջողությամբ աշխատել է ոչ միայն Ռուսաստանում, այլև, մասնավորապես, Աֆրիկայում։ Այնտեղ նա զբաղվում էր նավթով, գազով, ինչպես նաև թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանմամբ։ Նրա խոսքով՝ Պրիգոժինը Աֆրիկայից վերադարձել է միայն մեկ օր առաջ և հանդիպել Ռուսաստանում որոշ պաշտոնյաների հետ։

Նախագահի խոսքով՝ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն իրեն զեկուցել է ինքնաթիռի կործանման հետաքննություն սկսելու մասին։ Նա հավելեց, որ ներկայումս կատարվում են տեխնիկական և գենետիկական հետազոտություններ, որոնք ժամանակ են պահանջում։ Միաժամանակ Պուտինը վստահեցրել է, որ այս գործի հետաքննությունն կարվի ամբողջ ծավալով։

Placeholder