Պրիգոժին, Ուտկին, Մակարյան․ հրապարակվել է վթարի ենթարկված օդանանավի ուղևորների անունները
Աշխարհում
08:00 24/08/2023
Աշխարհ

Պրիգոժին, Ուտկին, Մակարյան․ հրապարակվել է վթարի ենթարկված օդանանավի ուղևորների անունները

«Ռոսավիացիա»-ն հրապարակել է Տվերի մարզում կործանված Embraer ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների անունները, որոնց թվում են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍԱ-ը։

Ինքնաթիռում եղել են նաև Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Նիկոլայ Մատուսեևը և անձնակազմի երեք անդամներ՝ օդանավի հրամանատար Ալեքսեյ Լևշինը, երկրորդ օդաչու Ռուստամ Կարիմովը, բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովան:

Չեկալովն ավելի վաղ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում հիշատակվում էր որպես Պրիգոժինին մոտ մարդ։

«Ռոսավիացիա»-ից նաև նշել են, որ Embraer-135 (EMB-135BJ) ինքնաթիռի թռիչքն իրականացվել է սահմանված կարգով տրված օդային տարածքի օգտագործման թույլտվության հիման վրա։
 

Placeholder