Պեղումները նորահայտ ամրոցում շարունակվում են
Մշակույթ
17:52 24/08/2023
Հայաստան

Պեղումները նորահայտ ամրոցում շարունակվում են

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը գերմանական կողմի հետ համատեղ արդեն երկու շաբաթ է աշխատանքներ են  իրականացնում «Խանջյան» պայմանական անունը կրող ամրոց-բնակատեղիի տարածքում (հայկական արշավախմբի ղեկավար  Լ․ Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։

«Բացվել է մոտ 8×7 մ չափերով հոծ աշտարակ՝ տեղ-տեղ պահպանված մինչև 2 մ բարձրությամբ։ Աշտարակի արտաքին պատերի ուսումնասիրության արդյունքում բացվել է հնագիտական հետաքրքիր իրավիճակ՝ այրված շերտ, մեծ ու հաստ իրանով կոտրած խեցանոթոների սփռածությամբ»,- ասում է արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը։ 

Նորահայատ ամրոցի տարածքում հայտնաբերվել է նաև իլիկ, որը  պատմական ինչ ժամանակաշրջան է ընդգրկում, դեռևս հայտնի չէ, կպարզվի ուսումնասիրության արդյունքում։ 

Մի քանի օրից հնագետները կավարտեն պեղումների առաջին շրջանը։ 

Placeholder