Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը 8.9 մլրդ հատկացրեց ճանապարհների հիմնանորագման և նախագծման համար
«Այս նախագծով նախատեսված է 21 ճանապարհի հիմնանորոգման, 18 ճանապարահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարահտվածի նախագծային փաստաթղթերի փորձաքննությունների ձեռքբերման, 2 ճանապարահատվածների լարցուցիչ աշխատանքների վճարման և 5-ի վերջնական վճարումների համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով բյուջեից վերաբաշխում կատարելու հերթական նախագիծը:
Նրա խոսքով՝ նախագծով հատկացվող 8 միլիարդ 972 միլիոն դրամով նախատեսվում է 81 կմ ճանապարհի հիմնանորոգում կատարել, որից 25,6-ը՝ միջպետական նշանակության, 42,5-ը՝ հանրապետական, 12,9-ը՝ տեղական նշանակության է:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր նախագծերը՝ տեղեկացնելով, որ կառուցվում է Տաթև-Կապան նոր ճանապարահատված որը, փորձագետների գնահատմամբ, մեկ ժամով կկրճատի Երևան-Կապան երթուղին: