ՌԴ վարչապետը Հայաստանում է
Քաղաքական
14:37 24/08/2023
Հայաստան

ՌԴ վարչապետը Հայաստանում է

 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել  է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։  

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Հանդիպումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Օրակարգում են նաև ասոցացման իրավական մեխանիզմների հետագա կատարելագործման, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդման և պոտենցիալ գործընկերների հետ կապեր հաստատելու հարցեր։

Բացի այդ, Միշուստինը երկկողմ հանդիպում կունենա  Նիկոլ Փաշինյանի հետ։

Միջոցառումն անցկացվելու է ԵԱՏՄ-ում ՌԴ նախագահության հովանու ներքո։ Միության նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։

Placeholder
ՌԴ վարչապետը Հայաստանում է