Վիկտոր Կրիվոպուսկով. Ինձ Հայաստան չթողեցին, ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա
Քաղաքական
15:16 24/08/2023
Աշխարհ

Վիկտոր Կրիվոպուսկով. Ինձ Հայաստան չթողեցին, ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել Երևան։

«ՏԱՍՍ» գործակալությանը նա պատմել է, որ իրեն Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել։

«Ինձ պաշտոնական փաստաթուղթ ցույց չտվեցին։ Բայց ասացին՝ վերադարձեք Մոսկվա հենց այսօր»,-ասել է նա։

Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013 թվականներին եղել է Հայաստանում  «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ղեկավարը։ Որևէ պետական մարմին դեռ չի մեկնաբանություն չի տվել։ Ավելի վաղ Հայաստան մուտք գործել արգելել են Կոնստանտին Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, Արամ Գաբրելյանովին ու այլոց։

Placeholder
Վիկտոր Կրիվոպուսկով. Ինձ Հայաստան չթողեցին, ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա