Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում
Քաղաքական
12:00 25/08/2023
Տարածաշրջան

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում

Հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին ասվում է Ղրղզստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Արտահերթ նիստի արդյունքներով կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին մշակել «Պետերբուրգի հռչակագրի» նախագիծը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում այն վերջնական քննարկելու համար, որը տեղի է կունենա 2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում»,-ըստ ՏԱՍՍ-ի հայտնել են նախարարների կաբինետից։

Օգոստոսի 24-ին Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի էև ունեցել հունիսի 7-9-ը Սոչիում։

Placeholder
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում