Անի Քոչար. Չհանձնվելու և վերերկրային հավատի շնորհիվ արդեն որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ
Համացանց
11:43 25/08/2023
Հայաստան

Անի Քոչար. Չհանձնվելու և վերերկրային հավատի շնորհիվ արդեն որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ

Մոդել, հաղորդավոր Անի Քոչարը, որ առաջին ամուսնալուծությունից հետո հաղթահարել է քաղցկեղը, գրում է.

«Կյանքիս դժվարին օրերը դարձրի մարտահրավեր ու պայքարի, հաղթանակի խթան: Դառն ու խավար օրերի հաղթահարումը վերածեցի հազարավորների համար պայքարի, չհանձնվելու, չչարանալու լուսավոր օրինակի: Կյանքով քննություն բռնած օրինակ դարձա մոտիվացիայի, անսասան հավատի ու չհանձնվելու:

Չհանձնվելու և վերերկրային հավատի շնորհիվ արդեն որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ ու հավատացնում. սիրեք, շատ սիրեք, հավատացեք ու անչար պայքար մղեք և պտուղները չեն ուշանա»։





Placeholder