Աշխարհում ավելացել է COVID-19-ի դեպքերի թիվը.ԱՀԿ
Աշխարհում
16:44 25/08/2023
Աշխարհ

Աշխարհում ավելացել է COVID-19-ի դեպքերի թիվը.ԱՀԿ

Ամբողջ աշխարհում 2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է COVID-19-ի մոտ 1,5 միլիոն նոր դեպք։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ԱՀԿ կայքում։

«Վերջին 28 օրվա ընթացքում (2023 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ը), ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններում գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք, ինչը համապատասխանաբար 63%-ով ավել է նախորդ 28 օրերից»,-հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարն ասել է, որ գնալով ավելի հավանական է դառնում, որ կորոնավիրուսը բնական, այլ ոչ թե տեխնածին ծագում ունի: Նա սակայն ընդգծել է, որ ուժի մեջ են մնում հիվանդության ծագման մասին բոլոր վարկածների համար, ներառյալ պատահական արտահոսքը Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից կամ քաղաքային շուկաներում վաճառվող կենդանիներից փոխանցումը:

Placeholder