Գաբրիելյանովը Փաշինյանին. Ես կոռեկտ չեմ լինի, ինչպես իմ ընկեր Զատուլինը
Քաղաքական
13:03 25/08/2023
Աշխարհ

Գաբրիելյանովը Փաշինյանին. Ես կոռեկտ չեմ լինի, ինչպես իմ ընկեր Զատուլինը

Ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովն անդրադարձել է մի քանի ռուս գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքին. 

«Երեկ Փաշինյանն ասաց, որ Զատուլինին, Մարգոյին, ինձ և շատերին չի թողել Հայաստան, քանի որ մենք շատ վատ բաներ ենք արել Հայաստանի համար։ Ես կոռեկտ չեմ լինի, ինչպես իմ ընկեր Կոստյա Զատուլինը։

Նիկոլ, դու ընդհանրապես ո՞վ ես, ինչպես մայրս էր ասում՝ տու ո՞վ ես, որպեսզի ճշգրտենք կյանքի մեր հասկացողությունը քո հայացքներով։ Հայաստանն այստեղ ինչ կապ ունի։  Նացիստի թոռ, հովվի որդի, ես՝ Տաթևի քահանա Նիկոլայի ծոռը, ինձ պետք է ասի՞, թե ինչպես սիրեմ իմ նախնիների Հայրենիքը։ Մի բան կարող եմ ասել՝ Նեմեսիսից հաստատ չես կարող փախչել»։

Հիշեցնենք, որ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան նույնպես արգելվել էր, ինչից հետո նա հայտարարել էր կառավարությանը դատի տալու մտադրության մասին։

Placeholder