Պրիգոժինն անվտանգության երաշխիքներ չի խնդրել. Լուկաշենկո
Քաղաքական
17:55 25/08/2023
Աշխարհ

Պրիգոժինն անվտանգության երաշխիքներ չի խնդրել. Լուկաշենկո

«Wagner PMC»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երբեք Բելառուսի ղեկավարից անվտանգության երաշխիքներ չի խնդրել։

«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերել է ԲԵԼՏԱ-ն։

«Այս հարցին ուղղիղ պատասխանեմ՝ ես պարտավոր չեմ ապահովել Պրիգոժինի անվտանգությունը։ Սա առաջինն է: Երկրորդ, խոսակցությունը երբեք նման հունով չի ընթացել»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և հավելե. «Երրորդը, հիշեք, անվտանգության հարցին մենք երկու անգամ մոտեցել ենք։ Առաջին անգամ զանգահարեցի ու բանակցություններ եղան, երբ երթով գնում էր Մոսկվա։ Ես նրան ասացի. «Ժե՛ն, հասկանու՞մ ես, որ մարդ կսպանես ու ինքդ կմեռնես»։ «Ջհանդամ, մեռնեմ»։ Ես նրան ասացի. «Ժե՛ն, այդ դեպքում ես քեզ պարան ու մի կտոր օճառ կուղարկեմ»։ Ասաց. «Չէ, չէ, չէ, ես դա չեմ ուզում, ես հերոս եմ մեռնելու»։ Ահա առաջին զրույցը: Երկրորդ անգամ նա ինձ մոտ եկավ Դիմա Ուտկինի հետ։ Երկուսին էլ կտրականապես զգուշացրել եմ. «Տղե՛րք, տեսե՛ք»:

Placeholder