ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարությունները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները
Քաղաքական
21:07 25/08/2023
Տարածաշրջան

ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարությունները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի ընթացքում իր ռուս գործընկեր Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «ՌԻԱ նովոստի»-նանդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը։

«Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, գործընթացի մասին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,-ասվում է հաղորդագրությն մեջ։

Ըստ նախարարության՝ հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը փոխշահավետ համագործակցության հարաբերություններ ունեն երկկողմ, այդ թվում՝ բազմակողմ հարթակների շրջանակներում։

Placeholder